Բլինքենի ելույթի ժամանակ ցուցարարները ներխուժել են Կոնգրես
Նմանատիպ
Գազայի հատվածում Իսրայելի գործողության դեմ բողոքող մի խումբ մարդիկ ներխուժել են ԱՄՆ Կոնգրես՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ելույթի ժամանակ։ Կադրերը ուղիղ եթերում հեռարձակել է CNN-ը։
Ցուցարարները բարձրացրել են կարմիր ներկով պատված ձեռքերը, ինչպես նաև Գազայի հատվածում հրադադարի կոչեր անող պաստառներ։
ԱՄՆ արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը ստիպված է եղել մի քանի րոպե լուռ հետևել, մինչ անվտանգության ուժերը դուրս են բերել ակտիվիստներին։
Լսումները տեղի են ունեցել Սենատի հատկացումների հանձնաժողովում և նվիրված են եղել Իսրայելին և Ուկրաինային 106 միլիարդ դոլար օգնություն տրամադրելու նախագահի խնդրանքի քննարկմանը: Բլինքենն ասել է, որ միջոցները կօգնեն արձագանքել հումանիտար կարիքներին Ուկրաինայում, Գազայում, Սուդանում, Հայաստանում և աշխարհի այլ վայրերում:
Ավելի վաղ Նյու Յորքում ցուցարարները փակել էին Grand Central կայարանը և Կոնգրեսի շենքերից մեկը Վաշինգտոնում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում