Եգիպտոսը զրահատեխնիկա է տեղակայել Գազայի հետ սահմանին

Եգիպտոսը զրահատեխնիկա է տեղակայել Գազայի հետ սահմանին

Եգիպտոսը տանկեր և այլ զրահատեխնիկա է տեղակայել իր տարածքում՝ Գազայի հատվածի մոտ գտնվող Ռաֆահ սահմանային անցակետում։ Այս մասին գրում է Times of Israel թերթը։

Պարբերականը հրապարակել է լուսանկարներ, որոնցում պատկերված են տասնյակ զրահամեքենաներ՝ կանգնած Գազայի հատվածի հետ սահմանի երկայնքով։

Ըստ թերթի՝ այս միջոցները պայմանավորված են նրանով, որ Եգիպտոսը վախենում է տասնյակ հազարավոր փախստականների հոսքից՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման պատճառով, ուստի մինչ այժմ նա փակ է պահել սահմանը՝ թույլատրելով դեպի Գազայի հատված անցնել միայն մարդասիրական օգնության բեռնատարներին։

The Times of Israel-ը հիշեցնում է, որ 1979 թվականի խաղաղության պայմանագիրը սահմանափակում է այն ուժերի թիվը, որոնք Եգիպտոսը կարող է պահել Սինայի թերակղզում, սակայն իսլամիստ ապստամբների դեմ պայքարի նպատակով Իսրայելը հետագայում համաձայնվել է, որպեսզի Եգիպտոսը մեծացնի իր ռազմական կարողությունը Իսրայելի հետ սահմանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում