Վրաստանը բացատրել է «3+3»-ին չմասնակցելու դիրքորոշումը
Նմանատիպ
Վրաստանը, ինչ-որ իմաստով, ցանկանում է տարածաշրջանում առաջատարի դեր ստանձնել։ Եվ հենց դա է որոշում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները կարգավորելու Թբիլիսիի ջանքերը։ Այս մասին Վրաստանի Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։
Նրա խոսքով՝ Վրաստանի համար անընդունելի է «3+3» ձևաչափը, սակայն Թբիլիսին շարունակում է աշխատել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման և Վրաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի ձևավորման ուղղությամբ։
«Վրաստանի համար «3+3» ձևաչափն անընդունելի է, մեր դիրքորոշումը շատ հաստատուն է՝ քանի դեռ երկրի (Վրաստանի-խմբ․) տարածքը չի ապա-օկուպացվել, և Ռուսաստանը չի ճանաչել մեր տարածքային ամբողջականությունը, մենք չենք մասնակցի այս ձևաչափին»,- ասել է Սամխարաձեն։
Սակայն դա չի նշանակում, որ Թբիլիսին դուրս է մնալու ներկովկասյան գործընթացներից։ Սամխարաձեն պարզաբանել է, որ Թբիլիսին ձգտում է դառնալ այն վայրը, որտեղ կստորագրվի խաղաղության մասին համաձայնագիրը։
Նա անդրադարձավ նաև առանց վրացական կողմի «3+3» ձևաչափով հանդիպումից հետո Թեհրանում ընդունված կոմյունիկեի առաջին կետին։ Սամխարաձեն հիշեցրել է, որ դրանում նշվում է՝ երկրները ճանաչում են տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած հանդիպումից հետո Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներն ընդունել են 9 կետից բաղկացած հայտարարություն, որտեղ ընդգծվել է վեճերի խաղաղ կարգավորման, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականությանը նշանակությունը, կարևորվել՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը, ներքին գործերին չմիջամտելը, մարդու իրավունքների հարգումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում