Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Էրդողանի և Ֆիդանի հետ
Նմանատիպ
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ Անկարայում կայացած հանդիպմանը քննարկել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը և հրադադարի հասնելու ուղիները։
«Հակառակորդին սպասվում են սարսափելի հետևանքներ, սա մեր տարածաշրջանն ու տունն է, մենք որևէ կողմի հետ փոխզիջումների չենք գնում տարածաշրջանի և տան անվտանգությունն ապահովելու հարցում։ Եթե պատերազմը չդադարեցվի, տարածաշրջանում իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու պատասխանատվությունը կկրեն ԱՄՆ-ը, Իսրայելը և նրանք, ովքեր աջակցում են ռազմական հանցագործություններին»,- ասել է Աբդոլահիանը։
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է նաև, որ Թեհրանն աջակցում է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը լուծելու համար Անկարայի առաջարկած անվտանգության երաշխավորների գաղափարը։
«Ֆիդանը և ես խոսել ենք երաշխավոր երկրների գաղափարի մասին։ Մենք աջակցում ենք ցանկացած քաղաքական նախաձեռնության, որն ուղղված է պատերազմի սրումը կանխելուն»,- ասել է Աբդոլլահյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում