Բայդենը կարծում է, որ Նեթանյահուի քաղաքական կարիերան մոտ է ավարտին. Politico
Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քաղաքական կարիերան մոտենում է ավարտին։ Այսպիսի հայտարարություն է արել Politico թերթը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրները։
Ինչպես գրում է պարբերականը, Սպիտակ տունը «կարծում է, որ Նեթանյահուի օրերը հաշված են», և նա «կդիմանա մի քանի ամիս կամ մինչև Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության սկզբնական փուլի ավարտը»։
Politico-ն նշում է, որ Բայդենը Նեթանյահուի հետ առանձնազրույցում քննարկել է վարչապետի պաշտոնում իր ապագա հեռանկարները և նրան առաջարկել «մտածել, թե ինչ սցենար կառաջարկի իր իրավահաջորդին»։ Թերթի տվյալներով՝ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները բանակցում են Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթի, ընդդիմության առաջնորդներից մեկի՝ պաշտպանության նախկին նախարար Բենի Գանցի և խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդի հետ։
Ավելի վաղ մամուլի ասուլիսում Նեթանյահուն խուսափել էր իր հրաժարականի հավանականության մասին հարցին պատասխանելուց՝ ընդգծելով, որ այժմ ամբողջությամբ կենտրոնացած է Գազայի հատվածում ռազմական գործողություն իրականացնելու վրա՝ ընդդեմ ՀԱՄԱՍ շարժման։
Հետևեք մեզ նաև Telegram-ում