Չինաստանը նախատեսում է Անտարկտիդայի հինգերորդ կայանը ավարտել 2024 թվականին
Նմանատիպ
Մեկնարկել է չինական Անտարկտիդայի 40-րդ գիտարշավը և կտևի ավելի քան հինգ ամիս, արշավի շրջանակներում նախատեսվում է մինչև 2024 թվականի փետրվար ավարտել Ռոսսի ծովի մոտ նոր կայանի կառուցումը, որը կդառնա Չինաստանի հինգերորդ գիտահետազոտական կայանը Անտարկտիդայում։ Այս մասին հայտնում է Global Times-ը։
Արշավին մեկնել են երեք նավ՝ հետազոտական սառցահատները Xuelong և Xuelong-2, ինչպես նաև Tianhui բեռնատար նավը, որոնք տեղափոխում էին նյութեր և սարքավորումներ նոր հետազոտական կայանի կառուցման համար:
Ընդհանուր առմամբ, արշավախմբին մասնակցում է ավելի քան 460 մարդ, ովքեր կուսումնասիրեն կլիմայի փոփոխության ազդեցությունը Անտարկտիդայի էկոհամակարգի վրա, ինչպես նաև տարածաշրջանի դերը կլիմայի գլոբալ փոփոխության մեջ: Միևնույն ժամանակ, արշավախումբը կիրականացնի կենսաբանական էկոլոգիայի, ափամերձ ծովային միջավայրի և էկոհամակարգերի, նստվածքների, մթնոլորտի, ձյան, սառույցի, տիեզերքի, ինչպես նաև աղտոտիչների բաշխման համալիր ուսումնասիրություններ և մոնիտորինգ:
Նշվում է, որ նոր կայանը կդառնա Անտարկտիդայի հինգերորդ չինական կայանը Կունլուն, Չանչեն, Տայշան և Չժոնշան կայաններից հետո։ Ինչպես նշում է People’s Daily-ն, կայարանի շենքի դիզայնը ոգեշնչված է Հարավային Խաչ համաստեղությունից, որը ճանապարհ է ցույց տվել չինացի ծովագնաց Չժենգ Հեին իր ճանապարհորդությունների ժամանակ։ 5244 քառակուսի մետր տարածք ունեցող կայանը ամռանը կտեղավորի արշավախմբի 80 անդամի, իսկ ձմռանը՝ 30-ի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում