Գիտաշխատողների աշխատավարձը էականորեն կաճի

Գիտաշխատողների աշխատավարձը էականորեն կաճի

Հայաստանում 2024 թվականին էականորեն կաճի գիտաշխատողների աշխատավարձը։ Այս մասին Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա հիշեցրել է, որ գիտաշխատողների աշխատավարձերի առաջին բարձրացումը եղել է 2022 թվականի հունվարին։

«Կառավարության քաղաքականության կարևորագույն ուղղություններից է գիտության ոլորտում աշխատավարձերի բարձրացումը»,- նշել է Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ 2024 թվականի հունվարին լաբորանտի աշխատավարձը կբարձրանա 78%-ով 2021 թվականի համեմատ։ Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021 թվականի համեմատ կաճի 67%-ով և կդառնա 420 հազար դրամ։ 2021 թվականին առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 114 հազար 300 դրամ էր։

Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը կդառնա 500 հազար դրամ, որն աճել է 138 հազար 100 դրամից։

Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ մշակվել է գիտաշխատողների ատեստավորման նոր կարգը, որը ոլորտում որակական փոփոխություններ կմտցնի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում