ՌԴ-ն պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի հանդիպումը
02/11/2023 15:57
Նմանատիպ
Ռուսաստանը պատրաստ է մոտ ժամանակներս Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում։ Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մոտ ապագայում մենք պատրաստ ենք Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում»,- ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է Զախարովան։
Մեկնաբանելով հոկտեմբերի 27-ին Վրաստանում տեղի ունեցած Ադրբեջանի և Հայաստանի վարչապետներ Ալի Ասադովի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը՝ նա ընդգծել է, որ Մոսկվան ողջունում է «ցանկացած շփումները, որոնք օգնում են թուլացնել Բաքվի և Երևանի միջև լարվածությունը կամ գրգռվածությունը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում