Թուրքիայում հորդորել են Գազայի հատված զինծառայողների ուղարկել

Թուրքիայում հորդորել են Գազայի հատված զինծառայողների ուղարկել

Իշխող «Հանրապետական դաշինքի» կազմի մեջ մտնող «Նոր բարեկեցություն» թուրքական կուսակցության առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանը հորդորել է խորհրդարանին քվեարկել մեկ տարի ժամկետով Գազայի հատված թուրք զինծառայողներին ուղարկելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։

«Սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն` մենք խնդրում և պահանջում ենք որոշում ընդունել ցամաքում անվտանգության գոտի և ծովում անվտանգային միջանցք ստեղծելու նպատակով մեկ տարի ժամկետով Գազայում թուրքական զինված ուժերի տարրերի տեղակայման մասին, որոնց սահմանները, մասշտաբներն ու քանակը կորոշի նախագահը», – ասել է Ֆաթիհ Էրբաքանը։

Նրա խոսքով` կուսակցությունն ուղերձ կհղի Թուրքիայի Գերագույն ազգային ժողովի նախագահություն։ Էրբաքանը մայիսին Թուրքիայի նախագահական ընտրությունների թեկնածուներից մեկն էր, սակայն հետագայում հայտարարեց նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին` միանալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Հանրապետական դաշինքին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում