Հաստատվել է Իսրայելի կողմից Գազայում և Լիբանանում սպիտակ ֆոսֆորի օգտագործումը
Նմանատիպ
Իսրայելի կողմից Գազայում և Լիբանանում սպիտակ ֆոսֆորի օգտագործումը ստուգվել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից։
Դոնաթելլա Ռովերան ասել է, որ իր կազմակերպությունը տեղորոշել է Գազայի և Լիբանանի նկատմամբ այդ զենքերի կիրառման կադրերը, և խոսել է բժիշկների հետ, որոնք Լիբանանում ինը հոգու բուժել են սպիտակ ֆոսֆորի վնասվածքներից:
Աղբյուրը նկատում է, որ երբ անցյալ ամիս Human Rights Watch-ի զեկույցում նման պնդումներ են արվել, Իսրայելի պաշտպանության ուժերը հերքել են սպիտակ ֆոսֆորի օգտագործումը:
«Մենք տեղորոշել և ստուգել ենք տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են սպիտակ ֆոսֆորով հրետանային արկերն արձակվում Գազայի և Լիբանանի վրա: Ապացույցները միանգամայն անհերքելի են», – ասել է Ռովերան:
«Սա ամենաինտենսիվ և մահացու հակամարտություններից է, որ մենք տեսել ենք վերջին ժամանակներում», – հավելել է Amnesty Internationalճի ներկայացուցիչը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում