Լույս է տեսել The Beatles խմբի վերջին երգը՝ Ջոն Լենոնի վոկալով

Լույս է տեսել The Beatles խմբի վերջին երգը՝ Ջոն Լենոնի վոկալով

Այսօր կայացել է բրիտանական «Բիթլզ» ռոք խմբի վերջին՝ Now and Then երգի ռելիզը՝ Ջոն Լենոնի վոկալով։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Now and Then-ն այժմ հասանելի է ամբողջ աշխարհում լսելու համար»,-ասվում է X սոցիալական ցանցում խմբի տարածած հաղորդագրության մեջ:

Now and Then-ը լիվերպուլյան քառյակի վերջին երգն է, որը գրել և երգել է Ջոն Լենոնը։ Օրիգինալ երգը դեմո տարբերակով ձայնագրվել է 1970-ականների վերջին, սակայն կիսատ է մնացել։ Լենոնի մահից շատ տարիներ անց խմբի մյուս անդամները՝ Փոլ ՄաքՔարթնին, Ջորջ Հարիսոնը և Ռինգո Սթարը վերսկսել են աշխատանքը ստեղծագործության վրա և ի վերջո ավարտվել են այն՝ գրելուց ավելի քան 40 տարի անց։

Երգի մշակումն ավարտելու համար, մասնավորապես, օգտագործվել է արհեստական բանականություն (AI), որն օգնել է ավելի լավ առանձնացնել Լենոնի ձայնը սկզբնական ձայնագրությունից՝ հետագայում օգտագործելու համար։ Ընդ որում, ինքը՝ ՄաքՔարթնին, հայտարարել է, որ կոմպոզիցիայի նոր տարբերակում արհեստական ճանապարհով ստեղծված ոչինչ չի լինի։

Նախօրեին նաև տեսանյութ է թողարկվել երգի ստեղծման մասին՝ բացառիկ կադրերով և «Բիթլզի» մասնակիցների, Լենոնի որդի Շոն Օնո-Լենոնի և ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի (որն ավելի վաղ խմբի մասին նկարահանել էր The Beatles: Get Back վավերագրական ֆիլմը) մեկնաբանություններով:

1980 թվականի դեկտեմբերի 8-ին Լենոնի մեջքին հինգ անգամ կրակել են, երբ նա իր կնոջ՝ Յոկո Օնոյի հետ վերադառնում էր Նյու Յորքի Hit Factory ձայնագրման ստուդիայից։ 25 րոպե անց բժիշկներն արձանագրել են Լենոնի մահը արյան կորստից։

Մարդասպան Մարկ Չեփմանը չի փորձել փախչել հանցագործության վայրից, ոստիկանությունը նրան գտել է նույն տեղում՝ Ջերոմ Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում» գիրքը կարդալիս։ Ծրագրված սպանությունից առաջ նա մի քանի անգամ փորձել էր ինքնասպան լինել և բուժվում էր դեպրեսիայից։ Բացի այդ, Չեփմանը խոստովանել էր, որ մահափորձեր է ծրագրել Էլիզաբեթ Թեյլորի և Ժակլին Քենեդի Օնասիսի դեմ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում