Մենք չենք աջակցում Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը․ Պենտագոն
Նմանատիպ
Պենտագոնը չի աջակցում Գազայի հատվածում հրադադարի հաստատման գաղափարին, քանի որ այն պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը վերախմբավորվելու հնարավորություն կտա։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։
«Մենք չենք աջակցում հրադադարի սահմանմանը, դա ՀԱՄԱՍ-ին ժամանակ կտա վերախմբավորվելու, ինչը հերթական անգամ կվտանգի Իսրայելի ժողովրդին և մյուսներին», – ասել է նա:
Միևնույն ժամանակ Ռայդերը հիշեցրել է, որ ԱՄՆ իշխանություններն աջակցում են պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում մի շարք հումանիտար դադարների սահմանման գաղափարին՝ Գազա անհրաժեշտ օգնություն հասցնելու և մարդկանց, այդ թվում՝ պատանդներին, պաղեստինյան անկլավից դուրս բերելու համար։
Պենտագոնի խոսնակը հավելել է, որ Վաշինգտոնը շարունակում է Իսրայելի հետ շարունակաբար քննարկել պատերազմի կանոններին հետևելու անհրաժեշտության հարցը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում