Շանթ Սարգսյանը պարտության է մատնել ադրբեջանցի գրոսմայստերին

Շանթ Սարգսյանը պարտության է մատնել ադրբեջանցի գրոսմայստերին

Ավարտվել է «FIDE Grand Swiss» մրցաշարի 8-րդ խաղափուլը: Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով պարտության մատնեց ադրբեջանցի գրոսմայստեր Նիջաթ Աբասովին: Այս մասին հայտնում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից։

«Մանուել Պետրոսյանի, Գաբրիել Սարգսյանի, Հրանտ Մելքումյանի և Հայկ Մարտիրոսյանի խաղերը ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

8-րդ խաղափուլից հետո Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը ունեն 4.5 միավոր, Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը՝ 4 միավոր, Հայկ Մարտիրոսյանը՝ 3.5 միավոր։ Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը ունեն 3 միավոր:

Մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ:», – նշված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում