«Հեզբոլլահի» ղեկավարը ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո առաջին անգամ ելույթ կունենա

«Հեզբոլլահի» ղեկավարը ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո առաջին անգամ ելույթ կունենա

Իրանի աջակցությունը Հեզբոլլահին տվել է ժամանակակից սպառազինություն, և Նասրալլան ապացուցել է, որ իրավասու ռազմական առաջնորդ է, սակայն Իսրայելը սպառնացել է «աներևակայելի» հարձակումներ, եթե խմբավորումն ամբողջությամբ ներգրավվի պատերազմի մեջ: Այս մասին գրել է Sky News-ը։

«Բեյրութի ժողովուրդը շատ բանի միջով է անցել իրենց քաղաքին պատուհասած ճգնաժամերի գրեթե անվերջ ցանկով: Այնուամենայնիվ, անցած երկու շաբաթները երկուսուկես միլիոնանոց այս ծովափնյա համայնքին անհանգստության նոր զգացում են հաղորդել:

«Կամ ոչինչ չի պատահի, կամ մենք բոլորս բարձրանում ենք այնտեղ, որպեսզի Աստծո հետ լինենք», – ասել է վախկոտ բնակիչներից մեկը, ժեստերով դեպի երկինք ցույց տալով, երբ նա խոսում էր մահմեդական հոգևորական Հասան Նասրալլայի կողմից սպասված ելույթի մասին»,- նշվում է հոդվածում։

Պարբերականը նաև նշում է, որ կրքոտ և կրակոտ հռետոր Նասրալլան շիա քաղաքական և ռազմական «Հեզբոլլահ» խմբակցության ղեկավարն է և պատրաստվում է իր առաջին հրապարակային հայտարարությունը հնչեցնել հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո՝ մոտ մեկ ամիս անց, երբ Իսրայելը սկսել է ռումբերով «փոշիացնել» Գազայի հատվածը: Ելույթը կարևոր է, քանի որ Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը շատերի կողմից համարվում է Լիբանանի ամենահզոր անհատը, որն իր տրամադրության տակ ունի մոտ 100,000 մարտիկ:

«Դա նաև կարևոր է, քանի որ նրա ելույթը կարող է օգնել մեզ հասկանալու, թե արդյոք Հեզբոլլահը հավանական է, որ երկրորդ ճակատ բացի Իսրայելի հյուսիսային սահմանին և Գազայի հատվածում և շրջակայքում կենտրոնացած դաժան հակամարտությունը վերածի անկանխատեսելի տարածաշրջանային պատերազմի»։

Նշենք, որ Հասան Նասրալլան ծնվել է 1960 թվականին Արևելյան Բեյրութում, որտեղ նրան նկարագրել են որպես իսլամի բարեպաշտ աշակերտ: Նա միացել է Հեզբոլլահին 1982 թվականին՝ Իսրայելի ներխուժումից և հարավային Լիբանանի օկուպացումից հետո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում