Թանգարաններում կներդրվի էլեկտրոնային տոմսային համակարգ

Թանգարաններում կներդրվի էլեկտրոնային տոմսային համակարգ

Թանգարաններում էլեկտրոնային տոմսային համակարգի կներդրվի։ Այսօր կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության նախագիծը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ռազմավարության նպատակները:

«Փաստաթղթի նպատակներից են մշակութային և ստեղծարար ոլորտների արդիականացումն ու նորարարությունը, մշակութային հասանելիությունն ու ներառականությունը, Հայաստանի դիրքավորումը որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքներ կրող և ստեղծող երկիր: Նախագծում ներկայացված են նաև այն հիմնական թիրախները, որոնց Կառավարությունը ձգտելու է հասնել սահմանված ժամանակահատվածում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ռազմավարության նախագծով սահմանված առաջնահերթություններից է մշակութային ժառանգության գույքագրումն ու ինստիտուցիոնալացումը։ Նախատեսվում է հուշարձանների վերականգնում, արգելոց թանգարանների, հուշարձանների կադաստրի ստեղծում և վարում:

Վարչապետն ընդգծել է, որ մշակույթի ոլորտը ՀՀ կառավարության թիրախային ուղղություններից է: Նա հանձնարարել է առաջարկությունները և դիտարկումները ներառել ռազմավարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում