Սյունիքում հյուպատոսություն բացելու Ֆրանսիական գաղափարն այլ երկրների կողմից կլինի ուշադրության աճ

Սյունիքում հյուպատոսություն բացելու Ֆրանսիական գաղափարն այլ երկրների կողմից կլինի ուշադրության աճ

Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ասել է, որ երեկ Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Սյունիքի մարզի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին: Համապատասխան որոշումը ստորագրել է Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը։ Նա նշել է որ, Ֆրանսիան էլ է հայտարարել Սյունիքում հյուպատոսություն բացելու մասին, ըստ նրա դա այլ երկրների կողմից կլինի ուշադրության աճ։

Հովհաննիսյանը ընդգծել է, որ հյուպատոսության հիմնումը նաև քաղաքական կոմպոնենտ է պարունակում`դա նշանակում է, որ կա հետաքրքրություն այս կամ այն տարածաշրջանի նկատմամբ։

Հարցին` արդյոք հակասություններ չկան հայ-ռուսական ներկայիս լարված հարաբերությունների և ՀՀ–ի կողմից համաձայնություն հայտնելու մեջ, որ Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացվի, փոխնախարարը նշել է, որ տարաձայնություններ կան նաև այլ երկրների հետ, բայց դա չի նշանակում հարաբերությունների խզում։

«Օրինակ` Ֆրանսիայից շատ դժգոհ ենք վիզաների իրավիճակով և հայտնում ենք խիստ դժգոհություն, բայց դա չի նշանակում, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները գտնվում են ճգնաժամային վիճակում։ Տարաձայնություններն ունեն իրենց տեղը, բայց հարաբերությունները գնում են իրենց հունով»,-նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում