Էրդողանը Իսրայելի վարչապետին անվանել է պոպուլիստ
04/11/2023 17:22
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին անվանել է պոպուլիստ, որը զրկվել է Իսրայելի ժողովրդի աջակցությունից: Այս մասին նա լրագրողներին ասել է ինքնաթիռում Աստանայից վերադառնալիս։
«Նեթանյահուն մեկն է, ով կորցրել է իր քաղաքացիների աջակցությունը։ Այն, ինչ անում է այդ մարդը, զուտ PR աշխատանք է, պոպուլիստական մոտեցում։ Իսրայելի վարչակազմը համակարգված կերպով յուրացնում է պաղեստինցիների տները, փողոցները, աշխատատեղերն ու կենսական տարածքը։ Ստորագրվում են փաստաթղթեր, որոնք նրանց կյանքի իրավունք չեն տալիս»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Նրա խոսքով՝ Եվրոպայում գրվում է երկակի ստանդարտների, անսկզբունքայնության և անօրինականության պատմությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում