ՀՀ ԱԳՆ-ն Ֆրանկոֆոնիայի համաժողովում խոսել է ԼՂ ժողովրդի իրավունքների մասին

ՀՀ ԱԳՆ-ն Ֆրանկոֆոնիայի համաժողովում խոսել է ԼՂ ժողովրդի իրավունքների մասին

Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները երաշխավորելու համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Կամերունում` Ֆրանկոֆոնիայի նախարարների 44-րդ համաժողովի ժամանակ։

«Այս իրավիճակում, երբ ավելի քան 100 հազար հայեր տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից, անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները երաշխավորելու համար»,- հայտարարել է փոխնախարարը։

Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի համաժողովն այս տարի անցկացվում է նոյեմբերի 4-5` Աֆրիկայում, Կամերունում։ Մասնակցում են ֆրանկոֆոն երկրների արտաքին գործերի նախարարները կամ արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները։ Նախորդ տարի համաժողովը կրկին աֆրիկյան մայրցամաքն էր հյուրընկալել` Թունիսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում