Գերագույն հոգևոր խորհրդի որոշումները հանրային քննարկումների թեմա են դարձել
Նմանատիպ
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան օգտահշվում գրառում է կատարել անդրադառնալով Գերագույն հոգևոր խորհրդի որոշմանը։ Նա մասնավորապես նշել է, որ Գերագույն հոգևոր խորհուրդը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, նոյեմբերի 3-ին ճիշտ որոշում է կայացրել` պահպանելու Արցախի թեմը և նրա կարգավիճակը:
«Ողջունում եմ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի 2023թ. հոկտեմբերի 31-նոյեմբերի 3-ի ժողովի հայտարարությունն այս առնչությամբ և անդրադարձն արցախահայության իրավունքների խախտումներին ադրբեջանական ցեղասպան գործողությունների հետևանքով (հենց նման ձևակերպմամբ)»։
Նա հավելել է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մշտապես մեծագույն դեր է ունեցել և շարունակում է ունենալ միջազգային, միջեկեղեցական ու միջկրոնական, բոլոր հնարավոր այլ միջազգային հարթակներում հայկական հուշարձանների, սրբավայրերի նկատմամբ ոտնձգությունները, մեր հայրենակիցների իրավունքների խախտումները (խոշտանգումներ, սպանություններ, բռնի տեղահանումներ և այլն) հետևողականորեն ներկայացնելու, իրավունքները պաշտպանելու հարցում:
Իսկ, ահա, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան օգտահաշվում գրառում է կատարել, որտեղ նշում է, Հետք մեդիային տված հարցազրույցում Արցախին ուարցախցիներին առնչվող մի շարք հարցերի է անդրադարձել։
Նա նշել է, որ ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների կողմից արցախցիներիվերաբերյալ որոշումներ են կայացվում՝ առանց արցախցիների կարծիքը հարցնելու և հաշվիառնելու՝ խախտելով ներառականության սկզբունքը.
«ՀՀ իշխանությունները պետք է իրենց քաղաքական օրակարգում հստակորեն ամրագրեն Արցախիժողովրդի վերադարձի հավաքական իրավունքը՝ թե՛ Ադրբեջանի և թե՛ միջազգային գործընկերներիհետ հարաբերություններում։ Բնակության տեսանկյունից Արցախի ժողովրդի ապագան չորսհիմնական սցենարով կարող է զարգանալ՝ վերադարձ, կոմպակտ բնակություն ՀՀ-ում, տարալուծում և արտագաղթ. ցավոք, ՀՀ իշխանությունները գնում են տարալուծման ճանապարհով, որը արագորեն կթուլացնի Արցախի ժողովրդի հավաքական ինքնությունը և սեփականհայրենիքում ապրելու համար երկարաժամկետ պայքարը»,- նշել է Բեգլարյանը։
Նա ասել է, որ շատ ցանկալի կլիներ, որ և՛ Արցախից տեղահանումը, և՛ ՀՀ-ում տեղավորումը լիներհամայնք առ համայնք՝ պահելու համար համայնքային ավանդույթները, արժեքները, սոցիալականկապերն ու ինքնությունը.
Ինչպես նաև Բեգլարյանը դրական է արտահայտվել փախստականի կարգավիճակ տալուն, քանի որ «միջազգային հարաբերություններում դա մեր շահերից է բխում»: