ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել ՀՀ ԶՈւ–ի ղեկավարման համակարգի արդիականացմանը

ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել ՀՀ ԶՈւ–ի ղեկավարման համակարգի արդիականացմանը

ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել ՀՀ զինված ուժերի պրոֆեսիոնալացմանը, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ամրապնդմանը, ղեկավարման համակարգի արդիականացմանը, խաղաղապահությանը, ռազմական բժշկությանը, ռազմական կրթությանն ու մարտական պատրաստությանը, վարժանքներին և այլն։ Այս մասին ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Սթիվեն Բաշամը հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի 1–ին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ–լեյտենանտ Էդվարդ Ասրյանի հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է  ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ասրյանը ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով նոյեմբերի 1–3–ը Շտուտգարտում այցելել է տեղակայված ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայան, որտեղ հանդիպել է Սթիվեն Բաշամի հետ։

Էդվարդ Ասրյանն իր հերթին ներկայացրել է ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ և դրանց ընթացքում ԱՄՆ–ից ակնկալվող աջակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ–ամերիկյան ռազմական համագործակցության զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է նաև Հոհենֆելսում տեղակայված Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի միացյալ բազմազգ պատրաստության կենտրոն (Joint Multinational Readiness Center–JMRC) և սերժանտական ակադեմիա (NCO Academy):

Հետևեք մեզ նաև Telegram-ում