Հուսով ենք սպասում Սարգսյան-Ալիև հանդիպմանը.Շտայնմայեր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի ֆեդերալ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին: Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:

Ալիևն իր խոսքում նշել է, որ Շտայնմայերի այցն Ադրբեջան լավ հնարավորություն է՝ քննարկելու քաղաքական, տնտեսական անվտանգության և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացման հնարավորությունները:Ադրբեջանի նախագահն ընգծել է, որ երկու երկների միջև հարաբերություններն ընգրկում են լայն սպեկտոր:

Գերմանացի նախարարն էլ իր հերթին է ընգծել ադրբեջանա-գերմանակն հարաբերությունների զարգացման մեծ պոտենցիալը: Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ: Շտայնմայերն ընգծել է, որ հոկտեմբերի 27-ին  Փարիզում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպումից դրական ակնկալիքներ ունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում