Yerevan
14
+16°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Արմեն Գրիգորյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հանդիպմանը

Արմեն Գրիգորյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հանդիպմանը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը, որը նախատեսված է նոյեմբերի 8-ին Մոսկվայում։ Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է ՀՀ ԱԽ քարտուղարի մամուլի խոսնակ Տաթևիկ Պետրոսյանը։

«Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի Մոսկվա և չի մասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հերթական հանդիպմանը»,- ասել է նա։

Նշենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը չէին մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին, որը կազմակերպվել էր Բիշքեկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում