Պայքար Եվրոպայի համար. լեհերը փակել են Ուկրաինայի հետ սահմանը
07/11/2023 21:14
Նմանատիպ
Լեհական փոխադրողները Ուկրաինայի հետ սահմանին արգելափակել են բեռնատարների շարժը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը։
«Ժամը 13:00-ից հետո աստիճանաբար արգելափակվել է բեռնափոխադրումները Յագոդին-Դորոգուսկ, Կրակովեց-Կորչովա, Գրեբեն-Ռավա Ռուսսկայա անցակետերի ուղղությամբ։ Հնարավոր է երթևեկության հետ կապված դժվարություններ լինեն ինչպես Լեհաստան մուտք գործելիս, այնպես էլ դուրս գալիս»,- ասվում է գերատեսչության տելեգրամյան ալիքում։
Լեհերը մտադիր են մինչև հունվարի 3-ը շուրջօրյա արգելափակել բեռնատարների անցումը սահմանով և պահանջում են մուտքի սահմանափակումներ մտցնել ուկրաինացի բեռնատարների համար։
Նշենք, որ ավելի վաղ հարևանները ուկրաինացիներին խոստացել էին փակել անցակետը, սակայն այն իրականացնելը հետաձգվում էր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում