Դպրոցաշինությունը 2024թ․-ի պետբյուջեում ամենակարևոր տեղն է ունենալու

Դպրոցաշինությունը 2024թ․-ի պետբյուջեում ամենակարևոր տեղն է ունենալու

Դպրոցաշինությունը 2024 թվականի պետական բյուջեում ամենակարևոր տեղն է ունենալու։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը։

2024 թ.-ի պետական բյուջեում կրթության ոլորտի ծախսերը կկազմեն 259 մլրդ դրամ, որը ՀՆԱ–ի նկատմամբ կկազմի 2.8 տոկոս։ Ըստ նախարարի` այս գումարը 39 տոկոսով շատ է 2023 թվականի ցուցանիշից։

«Բանն այն է, որ ՀՀ կառավարությունը մեծ թափով սկսում է դպրոցաշինության աշխատանքները, որոնց մի մասը սկսվել էր դեռ 2022թ.-ին։ Պետք է ասեմ, որ նման ծավալի դպրոցաշինության ծրագիր դեռ չենք ունեցել։ Հույս ունենք բարելավել կրթության ոլորտին ուղղվող ծախսերը, քանի որ, ինչպես գիտեք, զարգացած երկրներում կրթությանն ուղղվում է ՀՆԱ–ի մոտ 4 տոկոսը»,– ընդգծել է նախարարը։

Ըստ նրա` այն ծրագրերը, որոնք ՀՀ կառավարությունն ունի երկարաժամկետ հատվածում գիտելիքահեն բարձր արատադրողականությամբ տնտեսություն ունենալու համար, իրականություն կդառնան, եթե ոլորտին ուղղվելիք ծախսերը էլ ավելի մեծացնեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում