Արամ Ա-ն հանդես է գալու որպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քահանայապետ

Արամ Ա-ն հանդես է գալու որպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քահանայապետ

Կոնգրեսական Ադամ Շիֆի հրավերով Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Ներկայացուցիչների պալատի նիստի բացմանը հանդես է գալու աղոթքով։

«Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա-ն որպես հյուր քահանայապետ պիտի ըլլայ Միացեալ Նահանգներու Ներկայացուցիչներու տան մէջ՝ այս հինգշաբթի օրուան նիստէն առաջ կատարելով բացման աղօթքը», – տեղեկացնում է ANCA-ն՝ հիշեցնելով, որ 2022 թվականի սեպտեմբերին Արամ Ա Վեհափառ Հայրապետը է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համագումարի ժամանակ ընտրվել է խորհրդի նախագահ՝ ներկայացնելով Արևելյան ուղղափառ եկեղեցիները։

ANCA-ն նշում է, որ առավոտյան աղոթքը կհեռարձակվի C-SPAN ուղիղ եթերում։ Այն կհեռարձակվի նաև ANCA-ի ֆեյսբուքյան և թվիթերյան էջերում: ANCA-ի տվյալներով այն նախատեսվում է սկսվել հինգշաբթի, նոյեմբերի 9-ին մոտավորապես ժամը 9:00-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում