Արցախի նախագահը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

Արցախի նախագահը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս համացանցում, մասնավորապես, սոցիալական ցանցերում առանձին օգտատերերի կողմից լայն տարածում են ստացել Արցախի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մասին հրապարակումներ և հանգամանքը, որ Արցախի Հանրապետության իշխանությունները շահագրգռված են պաշտոնատար անձանց կողմից կատարված հնարավոր չարաշահումները բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում՝ Սամվել Շահրամանյանը նամակով դիմել է Աննա Վարդապետյանին։

«Նա խնդրել է, որ նմանատիպ հրապարակումները ՀՀ դատախազությունն ընդունի որպես հանցագործության մասին հաղորդումներ և դրանք քննության առնի օրենսդրությամբ սահմանված կարգով»,– ասված է հաղորդագրության մեջ։

Այն քաղաքացիներին, ովքեր ունեն տեղեկություններ կամ փաստեր վերոգրյալի կապակցությամբ, հորդորում են աջակցել գործընթացին և դրանք ներկայացնել ՀՀ իրավապահ մարմիններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում