Լրջորեն անհանգստացած ենք ԼՂ-ից հայերի տեղահանման մարդասիրական հետևանքներով. G7
Նմանատիպ
Մեծ Յոթնյակի խմբի (G7) երկրները անհանգստություն են հայտնել Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղի հայերի հարկադրյալ տեղահանման առիթով։Այս մասին նշվել է «Մեծ յոթնյակի» արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունում, որն արվել է Տոկիոյում երկօրյա հանդիպման արդյունքներով։
«Մենք խիստ անհանգստացած ենք Ադրբեջանի կողմից ռազմական գործողության իրականացումից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանման հումանիտար հետևանքներից։
Մենք կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել իր պարտավորությունները միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում և ողջունում ենք ստիպողաբար իրենց տներից հեռացած մարդկանց հումանիտար կարիքների անհապաղ բավարարման ջանքերը»,- ասված է հայտարարությունում։
Նշվել է, որ G7-ը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև «կայուն և երկարատև խաղաղության հաստատման քայլերը՝ ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում