ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահին ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը
08/11/2023 16:45
Նմանատիպ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Այս մասին հայտնում ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը խոսել է նախագծի իրականացման արդյունքում տարածաշրջանի զարգացման հեռանկարների մասին։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100.000 փախստականների հիմնական կարիքները և դրանց բավարարմանն ուղղված`կառավարության ջանքերը»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում