Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կարող են մեկնարկել շուտով
09/11/2023 11:21
Նմանատիպ
Եվրամիության գլխավոր գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը, հրապարակել է որոշում՝ դաշինքի ղեկավարությանը խորհուրդ տալով անդամակցության շուրջ պաշտոնական բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ։
ԵՄ ղեկավարները նշել են, որ բանակցությունների ֆորմալ մեկնարկը կախված կլինի Ուկրաինայի կողմից մի շարք նախապայմանների կատարումից։
«Դրանց թվում են կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացումն ու ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղվված քայլերը»,- հաղորդում է Reuters գործակալությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում