Ռուսաստանին հնարավոր չէ հաղթել մարտի դաշտում․ Պեսկով

Ռուսաստանին հնարավոր չէ հաղթել մարտի դաշտում․ Պեսկով

Կիևը պետք է հասկանա, որ Ռուսաստանին հնարավոր չէ հաղթել մարտի դաշտում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Վաղուց ժամանակն է, որ Կիևում և Վաշինգտոնում բոլորը հասկանան. անհնար է հաղթել Ռուսաստանին մարտի դաշտում», – ասել է Պեսկովը հեռուստալրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, որը լրագրողը հրապարակել է իր Telegram ալիքում։

Լրագրողը նշել է, որ Սպիտակ տունը հայտարարել է՝ Ուկրաինայի համար նախատեսված ֆինանսական աջակցության 96 տոկոսն արդեն օգտագործվել է։ Զարուբինը, դիմելով Պեսկով,  ընդգծել է՝ նրանք կարող են գումարն ավելացնել՝ տպելով, քանի որ ունեն այդ հնարավորությունը։ Այս տեսակետին Պեսկովը միանշանակ պատասխան չի տվել, այլ միայն նշել է՝ «Իրենց Տան սպասարկման համար նրանք մեկ ժամում ծախսում են ավելի քան 200 մլն դոլար»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում