ՀՀ ԱԽ քարտուղարը կմեկնի Բրյուսել

ՀՀ ԱԽ քարտուղարը կմեկնի Բրյուսել

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։

«Գրիգորյանը նոյեմբերի 10-ին կմասնակցի «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովին»,– ասված է հաղորդագրությունում:

Այցի ընթացքում ԱԽ քարտուղարը աշխատանքային մի շարք հանդիպումներ կունենա:

Հիշեցնենք` Գրիգորյանը սեպեմբերին մեկնել էր Բրյուսել, որտեղ հանդիպել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի խորհրդականների ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում