Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին Իսրայելին չզսպելու մեջ
Նմանատիպ
ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա, եթե նա անկեղծորեն ցանկանում է հրադադար հաստատել Գազայում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա շեշտել է, որ Միացյալ Նահանգները պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա, եթե նա իսկապես ցանկանում է հրադադարի հասնել Մերձավոր Արևելքում:
«Մեզ կոնկրետ քայլեր են պետք, այլ ոչ թե ՀԱՄԱՍ-ի դեմ հռետորաբանություն և դատարկ մարդասիրական շոուներ։ ԱՄՆ-ն և Արևմուտքն ասում են, որ ցանկանում են ավելի լավ ճանապարհային քարտեզ մշակել: Բայց կա՞ ավելի լավ տարբերակ, քան ՄԱԿ-ի բանաձևերը», – հայտարարել է Թուրքիայի նախագահը։
«Եթե դուք անկեղծ եք հրադադարի հարցում, ճնշում գործադրեք Իսրայելի վրա՝ այդ բանաձևերը կատարելու համար»,- ասել է Էրդողանը։ «Մենք փորձում ենք ինչ-որ բան անել այս արյունահոսող վերքի մեծանալը դադարեցնելու համար: Եթե Միացյալ Նահանգները սկսի կիսել այս նույն զգացումը, ավելի հեշտ կլինի կանգնեցնել Իսրայելին»,- ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում