Ամերիկացի բժիշկները կատարել են աշխարհում առաջին ամբողջական աչքի փոխպատվաստումը

Ամերիկացի բժիշկները կատարել են աշխարհում առաջին ամբողջական աչքի փոխպատվաստումը

ԱՄՆ-ում բժիշկները կատարել են աշխարհում առաջին ամբողջական աչքի փոխպատվաստումը։ Այս մասին հրապարակվել է Նյու Յորքի Լանգոն համալսարանի (NYULH) կայքում։ Հայտնում է ՏԱՍՍ-ը:

«NYULH-ի վիրաբույժների թիմը կատարել է աշխարհում առաջին ամբողջական աչքի և դեմքի մասնակի փոխպատվաստում: Պացիենտը Արկանզաս նահանգի 46-ամյա զինվորական  վետերան է, ով աշխատանքի ընթացքում էլեկտրահարվել էր», – ասվում է հայտարարության մեջ:

Ավելի քան 140 վիրաբույժ, բուժքույր և բուժաշխատող մայիսի 27-ին վիրահատել են շուրջ 21 ժամ։ Փոխպատվաստված աչքն այս ընթացքում ցույց է տվել «առողջության ուշագրավ նշաններ», սակայն դեռ հայտնի չէ, թե արդյոք հիվանդը կկարողանա տեսնել:

Հաղորդվում է, որ տղամարդը կորցրել է նաև ձախ ձեռքի մի մասը, այտերը, կզակը,  քիթը ամբողջությամբ, շրթունքները և առջևի ատամները: Մամուլի հաղորդագրության համաձայն՝ սա միակ հաջողված համակցված փոխպատվաստումն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում