Իրանը կապ չունի ԱՄՆ ռազմաբազաների վրա իրականացված հարձակման հետ. Իրվանի
Նմանատիպ
Իրանը կապ չունի Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ ռազմաբազաների վրա իրականացված հարձակումների հետ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ–ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին։
Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտարարել էր, որ հոկտեմբերի 17-ից ԱՄՆ ուժերը 46 անգամ հարձակման են ենթարկվել Իրաքում և Սիրիայում, 56 մարդ է տուժել։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով` ռազմաբազաները գնդակոծության են ենթարկվել հրթիռների և հարվածային անօդաչուների կիրառմամբ։
«Իրանն առնչություն չունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ամերիրկյան զորքերի և ռազմաբազաների վրա իրականացրած որևէ հարձակման հետ», – ասել է Իրվանին։
Նա հավելել է, որ հարձակումներին կարող են առնչություն ունենալ Մերձավոր Արևելքի այլ ուժեր` ընդգծելով, որ եթե պաղեստինա–իսրայելական հակամարտությունը շարունակվի, պատերազմը կարող է տարածվել ամբողջ տարածաշրջանի վրա։
Հիշեցնենք, որ Սպիտակ Տունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշում էր, որ Իրանը պետք է դադարեցնի հարձակումները Իրաքում և Սիրիայում ամերիկացի զինվորների վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում