ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամկետ դեռ չկա. Գալուզին
Նմանատիպ
Մոսկվան պատրաստ է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպել, սակայն հստակ ժամկետ դեռ չկա։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք բազմիցս հաստատել ենք, որ պատրաստ ենք մոսկովյան հարթակը տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին` արտգործնախարարների մակարդակով երկկողմ հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերի շուրջ հետագա երկխոսության համար։ Մեր այդ պատրաստակամությունն անփոփոխ է։ Երբ մենք համաձայնեցնենք նման միջոցառման ժամկետները, կհայտարարենք այդ մասին», – նշել է նա։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան շարունակում է երկխոսությունը Բաքվի և Երևանի հետ՝ օգնելու լուծել հակամարտությունը, սակայն էական առաջընթաց դեռևս չկա։ Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, եթե քաղաքական կամք լինի, Մոսկվան պատրաստ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներին։ Նա նշել է, որ հեռանկարը կարող է լինել լիարժեք եռակողմ գագաթնաժողովի կազմակերպումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում