ԵՄ ուսումնական առաքելությունը զինվորներ է պատրաստել Ուկրաինայի համար

ԵՄ ուսումնական առաքելությունը զինվորներ է պատրաստել Ուկրաինայի համար

ԵՄ ուսումնական առաքելությունն արդեն 30 հազար զինվոր է պատրաստել Ուկրաինայի համար, պետք է պատրաստվեն ևս 10 հազարը։ Տեղեկությունը հայտնել է բարձրաստիճան աղբյուրը։

«Մենք արդեն հասել ենք նախապես սահմանված 30 հազար պատրաստված զինվորականների առավելագույն նպատակին, պետք է պատրաստենք ևս տասը հազարը»,-ասել է նա:

Այս տարվա օգոստոսին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ երկրների պաշտպանության նախարարներին առաջարկել է մինչև տարեվերջ ավելացնել ուկրաինացի զինվորականների թիվը եվրոպական վարժական առաքելության շրջանակում` 30 հազարից հասցնելով 40 հազարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում