Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի ելույթը

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի ելույթը

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի՝ Փարիզի խաղաղության 6-րդ ֆորումին ունեցած ելույթը, որտեղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, թե Ադրբեջանը սկսել է Հայաստանն անվանել «Արևմտյան Ադրբեջան». դպրոցներում, բուհերում, ԶԼՄ-ներում քարոզվում է «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, որը Հայաստանի դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարեւթյան`ԼՂ հայերի՝ անձնական որոշումների հիման վրա Հայաստան տեղափոխվելը որևէ աղերս չունի հարկադիր վերաբնակեցման հետ:

«Հայկական կողմին կոչ ենք անում հրաժարվել խաղաղության հեռանկարներին վնաս պատճառող հայտարարություններից և օգտագործել ստեղծված պատմական հնարավորությունները Հարավային Կովկասի տարածաշրջանը խաղաղության և համագործակցության տարածք դարձնելու համար»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում