ՄԱԿ-ը մարդկանց թրաֆիքինգի դեմ բանաձև է ընդունել

ՄԱԿ-ը մարդկանց թրաֆիքինգի դեմ բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեն ընդունել է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ Բելառուսի առաջարկած բանաձևը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով  Բելառուսի ԱԳՆ տարածած հաղորդագրությունը։ 

 «2023 թվականի նոյեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի երրորդ կոմիտեն կոնսենսուսով ընդունեց «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ջանքերի համակարգման բարելավման մասին» բելառուսական բանաձևը»՝ ասված է հաղորդագրությունում։ Նշվում է, որ փաստաթուղթն ունի զգալի թվով համահեղինակներ (ավելի քան 40 պետություն), որոնք ներկայացնում են աշխարհի բոլոր տարածաշրջանները։ Բանաձևը միավորում է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում բոլոր անհատական թեմատիկ նախաձեռնությունները, որոնք առաջ են քաշվել ՄԱԿ-ում պետությունների կողմից։

«Բանաձևը գործնականում ցույց է տալիս միջազգային հանրության կարողությունը՝ հաղթահարելու այս ուղղությամբ ՄԱԿ-ում նախկինում գոյություն ունեցող անմիաբանությունը, և լրացուցիչ հարթակ է նման կարևոր հարցում միջազգային գործընկերության հետագա ամրապնդման համար», – նշված է  Բելառուսի ԱԳՆ հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում