ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել համաձայնության հասնել ՀԱՄԱՍ-ի հետ
Նմանատիպ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն հայտարարել է, որ խոսել է Իրանի իշխանությունների հետ և կոչ է արել համաձայնության հասնել Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժման հետ, որպեսզի վերջիններս պատանդներին ազատ արձակեն, ինչպես նաև կարողանան հետ պահել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանն Իսրայելի հետ հակամարտությանը միջամտելուց:
«Խոսել եմ Իրանի իշխանությունների հետ և խնդրել երկու բան. առաջինը՝ ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա՝ պատանդներին անհապաղ և անվերապահ ազատ արձակելու համար, և երկրորդ՝ ասել «Հեզբոլլահին», որ նրանք չմիջամտեն այս հակամարտությանը»,- ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։
Գուտերեշը մտահոգություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափ և Լիբանան հակամարտության տարածման վտանգի առնչությամբ։ Գուտերեշը դժվարացել է գնահատել, թե Իրանն ինչպես կարձագանքի իր պահանջներին։
«Ես չգիտեմ, նրանք միշտ ասել են, որ կապ չունեն կատարվածի հետ, բայց հրապարակավ խոսում են հակամարտության ընդլայնման վտանգի մասին: Դա միշտ շատ առեղծվածային է»,- նշել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում