«Տիտանիկի» ճաշացանկի պատճենը վաճառվել է 102,6 հազար դոլարով

«Տիտանիկի» ճաշացանկի պատճենը վաճառվել է 102,6 հազար դոլարով

Մեծ Բրիտանիայում «Տիտանիկի» ճաշացանկի պատճենը աճուրդում վաճառվել է 84 հազար ֆունտ ստերլինգով (102,6 հազար ԱՄՆ դոլար), հայտնում է Sky News-ը՝ վկայակոչելով Henry Aldridge & Son աճուրդի տունը։

Դատելով աճուրդի տան կայքում տեղադրված լոտի լուսանկարից՝ լեգենդար նավի վրա մատուցել են  նրբաճաշակ խորտիկներ։

«Հատկանշական մասունքը վաճառվել է 84.000 ֆունտ ստեռլինգով Henry Aldridge & Son ընկերության կողմից Դիվիսիս քաղաքում տեղի ունեցած աճուրդում»,- տեղեկացնում է հեռուստաալիքը։

Նշվում է, որ թվարկված բոլոր ուտեստները մատուցվել են 1912 թվականի ապրիլի 11-ին այն բանից հետո, երբ նավը լքել է Քուինսթաունը։

Ճաշացանկը ցույց է տալիս ջրի վնասման նշաններ: Այն նաև պարունակում է White Star Line լոգոն և OSNC (Ocean Steamship Navigation Company) սկզբնատառերը RMS Titanic-ի կողքին, որոնք ի սկզբանե ոսկեզօծ էին:

Հստակեցվում է, որ պատճենը հայտնաբերվել է 1960-ականների ֆոտոալբոմում՝ հանգուցյալ պատմաբան Լեն Սթիվենսոնի դստեր և փեսայի կողմից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում