ԵՄ–ն զսպվածության և մարդասիրական հրադադարի կոչ կանի Իսրայելին. Բորել
Նմանատիպ
ԵՄ բոլոր երկրները արտգործնախարարների հանդիպումից հետո մարդասիրական անհապաղ հրադադարներ կպահանջեն Գազայի հատվածում, ինչպես նաև զսպվածության կոչ կանեն Իսրայելին։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն այս հայտարարությունն արել է Բրյուսելում ԵՄ երկրների արտգործնախարարների նիստից առաջ։
Բորելը նշել է, որ ԵՄ բոլոր 27 անդամների անունից միասնական հայտարարության համաձայնեցումը բավական դժվար է եղել, ինքն աշխատել է նաև հանգստյան օրերին։
«Այդ հայտարարության մեջ երկրները պահանջում են մարդասիրական դադարներ սահմանել մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Խոսքը ոչ թե մեկ, այլ մի շարք դադարների մասին է, և դրանք պետք է սահմանվեն անհապաղ։
Բացի այդ, նախարարները քաղաքացիական բնակչության պաշտպանության համար կոչ կանեն Իսրայելին խիստ զսպվածություն դրսևորել»,– ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում