ՀՀ ԱԺ-ն կհյուրընկալի ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը
13/11/2023 17:23
Նմանատիպ
Հայաստանի Ազգային ժողովը նոյեմբերի 18-ից 20-ը կհյուրընկալի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը:
Խորհրդարանից հայտնում են, որ դեռ հունիսի էր Երևանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անունից պաշտոնական նամակով դիմել ԵԱՀԿ ԽՎ նախագահին և գլխավոր քարտուղարին՝ հայտնելով, որ Հայաստանի խորհրդարանը պատրաստ է աշնանային նստաշրջանն անցկացնել Երևանում:
Հայաստանի Ազգային ժողովը նշում է, որ Հայաստանում կհյուրընկալվեն կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների շուրջ 300 պատգամավորներ: Կքննարկվեն Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող հարցեր: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:
ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանը Կանադայի Վանկուվեր քաղաքում էր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում