ՀՀ ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկերոջ հետ

ՀՀ ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկերոջ հետ

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդից։

«Հեռախոսազանգի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5–ին Թեհրանում Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպմանը Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հայտարարել էր, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը կհանգեցնի տարածաշրջանում նոր ճգնաժամի և երրորդ ուժերի միջամտության։

Հետևեք մեզ նաև Telegram-ում