Սուրեն Պապիկյանը մասնակցել է Դուբայի ավիացիոն ցուցահանդեսին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է Դուբայի ավիացիոն ցուցահանդեսին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 13-ին ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հրավերով մասնակցել է Դուբայի ավիացիոն ցուցահանդեսի (Dubai Airshow) բացման արարողությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հանդիսավոր արարողությունից հետո պաշտպանության նախարարն այցելել է միջազգային ընկերությունների տաղավարներ և ծանոթացել ընկերությունների ցուցադրած արտադրանքին»,– ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարն Արաբական Միացյալ Էմիրություններում է աշխատանքային այցով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում