Թուրքիան չի վախենում կիպրական նոր ճգնաժամից

Թուրքիան կշարունակի Կիպրոսի շրջակա ջրերում հանքախուզական հետազոտությունները` չնայած դրա պատճառով առաջացած ճգնաժամին: Այս մասինհայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

«Թուրքական «Բարբադոս» նավը շարունակելու է սեյսմիկ հետազոտությունները: Նավի պաշտպանության համար բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկված են: Թող այդ պատճառով ոչ ոք ճգնաժամ չստեղծի»,- հայտարարել է Դասվութօղլուն` Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում կազմակերպված բրիֆինգում:

Դավութօղլուի խոսքով` Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի (ինքնահռչակ) միջև ստորագրված պայմանագրերի համաձայն` Անկարան կիպրոսյան ջրերում սեյսմիկ հետազոտություններ անցկացնելու իրավունք ունի, և «մշտապես օգտվում է այդ իրավունքիցե»: Նա հայտարարել է, որ Կիպրոսի բնական հարստությունների նկատմամբ կիպրաթուրքերը նույնքան իրավունքներ ունեն, ինչքան կիպրահույները:

Հոկտեմբերի սկզբին Թուրքիան տեղեկացրել է այսպես կոչված NAVTEX (նավիգացիոն տելեքս) ծանուցագիր հրապարակելու մասին, որ ռեզերվում է արևելյան Միջերկարական ծովում` Կիպրոսից հարավ գտնվող ընդարձակ ջրատարածությունը, որտեղ թուրքական հետազոտական «Բարբադոս» նավը հոկտեմբերի 20-ից մինչեւ դեկտեմբերի 30-ը պետք է նավթագազային պաշարների սեյսմիկ հետախուզություն անցկացնի: Այնտեղ են ուղարկվել նաեւ թուրքական ծովուժերի երկու ռազմական նավեր:

Այդ ջրատարածությունում է, մասնավորապես, կիպրոսյան բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) իններորդ հատվածը, որտեղ ներկայում իտալական էներգետիկական հսկա «ԷՆԻ»-ին կորեական KOGAS ընկերության հետ, Կիպրոսի կառավարության հետ ձեռքբերված համաձայնությամբ, հանքահորեր է փորում:

Կ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում