ԵՄ-ն դեմ է Գազայի հատվածի սահմանների փոփոխությանը

ԵՄ-ն դեմ է Գազայի հատվածի սահմանների փոփոխությանը

Եվրամիությունը դեմ է Գազայի հատվածի սահմանների փոփոխության կամ հակամարտության արդյունքում անկլավից բնակիչների վտարմանը։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում Եվրամիության երկրների արտգործնախարարների նիստից հետո, նրա խսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Ես առաջարկել եմ նախարարներին քննարկել հակամարտության կարգավորման որոշ շրջանակներ, պայմաններ… Մեզ համար ակնհայտ է, որ չի կարելի Գազայի հատվածի տարածքների մի մասի կրճատում կամ օկուպացիա, ինչպես նաև բնակիչների վերաբնակեցում թույլ տալ», – ասել է նա:

Բորելը նաև ավելացրել է, որ Եվրամիությունը դեմ է նաև Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի իշխանության պահպանմանը, և որ աջակցում են պաղեստինյան միասնական վարչակազմին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում