Թուրքիան ցանկանում է երկարաձգել Ադրբեջանում թուրքական ԶՈՒ-ի առաքելությունը

Թուրքիան ցանկանում է երկարաձգել Ադրբեջանում թուրքական ԶՈՒ-ի առաքելությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի խորհրդարան փաստաթուղթ է ներկայացրել` մեկ տարով երկարաձգելու Ադրբեջանում թուրքական զինված ուժերի առաքելությունը ռուս–թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնում: Տեղեկությունը հայտնել են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ թուրք օրենսդիրների կողմից փաստաթուղթը հաստատվելու դեպքում թուրքական զինված ուժերի առաքելության մանդատը մեկ տարով կերկարաձգվի 2023 թ. նոյեմբերի 17–ից սկսած:

Էրդողանի ուղարկած փաստաթղթում նշվում է, որ միասնական կենտրոնը, որտեղ ծառայում են Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները, հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը։ Բացի այդ, Թուրքիան այդպիսով իր ներդրումն է ունենում տարածաշրջանի անվտանգության և կողմերի միջև վստահության ամրապնդման գործում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում