ՀԱՄԱՍ-ը կորցրել է վերահսկողությունը Գազայի նկատմամբ. Իսրայելի ՊՆ
Նմանատիպ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը կորցրել է վերահսկողությունը Գազայի հատվածում։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով The Times of Israel պարբերականին։
«ՀԱՄԱՍ–ը չունի ուժեր, որոնք կարող են կանգնեցնել Իսրայելի պաշտպանության բանակը։ Իսրայելի պաշտպանության բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով: ՀԱՄԱՍ կազմակերպությունը կորցրել է վերահսկողությունը Գազայի հատվածում։ Ահաբեկիչները փախչում են դեպի հարավ: Քաղաքացիական բնակչությունը թալանում է ՀԱՄԱՍ–ի բազաները։ Նրանք վստահություն չունեն կառավարության հանդեպ»,– ասել է նախարարը։
Նշենք նաև, որ The Times of Israel պարբերականը տեղեկություն է հրապարակել, որտեղ ասվում է. «Իսրայելցի զինվորականները գրավել են Գազա քաղաքում գտվող խորհրդարանի շենքն ու դրա ամբիոնի ֆոնին արված խմբակային լուսանկար հրապարակել»։
Պարբերականի տվյալներով՝ լուսանկարում «Գոլանի» բրիգադի զինվորներն են, որոնք պաղեստինյան անկլավում են գործում ցամաքային գործողության շրջանակներում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում