ՀՀ-ի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը հաղթել են

ՀՀ-ի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը հաղթել են

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում:

Մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց Ավստրիայի հավաքականի հետ և առավելության հասավ 1,5-2,5 հաշվով:

Հայաստանի ընտրանու կազմում միակ հաղթանակը տոնեց Սամվել Տեր-Սահակյանը: Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Շանթ Սարգսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները:

Կանանց հավաքականը 3,5-0,5 հաշվով հաղթանակի հասավ Իտալիայի նկատմամբ: Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը հաղթանակ տոնեցին: Սուսաննա Գաբոյանը կիսեց միավորը:

Չորրորդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը կմրցի Իսրայելի թիմի հետ, իսկ կանանց թիմը՝ Շվեյցարիայի թիմի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում