Պապիկյանն ԱՄԷ այցի շրջանակներում հանդիպում է ունեցել պաշտպանության պետնախարար հետ

Պապիկյանն ԱՄԷ այցի շրջանակներում հանդիպում է ունեցել պաշտպանության պետնախարար հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱՄԷ այցի շրջանակներում,   հանդիպում է ունեցել ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ։Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։ Այս մասին հաղորդում են ՀՀ ՊՆ-ից:

Կողմերի միջև քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանն հեռանկարներին առնչվող հարցեր։

Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ ջանքեր գործադրելու համագործակցության զարգացման և այն իրավական հիմքերի վրա դնելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում